ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ալեն Սիմոնյանը ԱԺ մանդատից հրաժարվեց

Ալեն Սիմոնյանը ԱԺ մանդատից հրաժարվեց
23.05.2018 | 11:21

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Սիմոնյանը, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, ցանկանում է պահպանել ավագանու մանդատը։


«Օրենքով սահմանված կարգով, այն պարագայում, երբ որևէ անձ, ավագանու անդամ լինելով, ընտրվել է պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրում ընտրել մանդատներից որևէ մեկը»,- ասաց Սիմոնյանը: Իր որոշման մասին նա տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է քաղաքապետին հասցեագրված տեղեկանքում:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ